Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ նախորդ դարում»

«Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ նախորդ դարում»
23.09.2008 | 00:00

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Իրավունքը de facto»-ի ուրբաթօրյա համարի առաջին էջում «Վոլյունտարիզմ» վերնագրի տակ զետեղված տեղեկատվության առիթով հաջորդ օրը խմբագրություն զանգահարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ՝ վրդովված փոխանցելով, թե հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, մեջբերենք նյութի այն հատվածը, որը զայրացրել էր պարոն Իշխանյանին։
«Օրերս էքսնախագահն իր մոտ է հրավիրել Մարդու իրավունքների հելսինկյան կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Ավետիք Իշխանյանին ու հանգամանալից զրույցի բռնվել նրա հետ։ «ԹՏՍՐցչ ՊՈ ՏՍՏսՏ» պտույտից հետո Քոչարյանը վերջապես անցել է բուն թեմային, ակնարկելով, որ կցանկանար ՀՀ օմբուդսմենի պաշտոնում տեսնել հենց Իշխանյանին»։
Թեև վերոհիշյալ տողերը, մեր համոզմամբ, վիրավորական ոչինչ չեն պարունակում իրենց մեջ, սակայն իրար ճիշտ հասկանալու համար, ինչպես ասում են, Ավետիք Իշխանյանին նույն օրը հրավիրեցինք խմբագրություն։- Բավականին զարմանալի ու տհաճ էր, որ իմ կողմից հարգված թերթը չստուգված լուրերի հիման վրա ինչ-որ բան է տպում,- ասաց Հելսինկյան կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավարը։- Ես գիտեմ, որ հայկական իրականության մեջ այս կամ այն հրապարակման առիթով հանդես գալն է նույնիսկ բավականին բարդ, որովհետև, այնուամենայնիվ, նստվածք է թողնում։ Գրել եք, թե օրերս ինձ իր մոտ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանը, այն դեպքում, երբ սեպտեմբերի 5-ից մինչև այսօր (սեպտեմբերի 20-ը-Լ. Մ.) հանրապետությունում չեմ եղել (կարծես՝ արդարանում եմ, ուղղակի չգիտեմ՝ ուրիշ ինչպե՞ս պատասխանել բացահայտ ապատեղեկատվությանը)։ Ինչ վերաբերում է Քոչարյանի հետ հանդիպմանը, ուզում եմ շեշտել, որ վերջին անգամ մենք հանդիպել ենք նախորդ դարում՝ 89 կամ 90 թվին։ Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ երբեք կուլիսային, կոնֆիդենցիալ հանդիպումներ չեմ ունենում և չեմ ունեցել, առավել ևս, սեփական կարիերային առնչվող հարցերով, և իմ գործունեությունն էլ միշտ եղել է բաց»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6124

Մեկնաբանություններ